MedtechService

Գործընկերների համար

Ի՞նչու Մեդտեխսերվիս

Մենք ուրախ ենք ձեզ ներկայացնել, ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ ընկերության 10 հիմնական տարբերությունները, որոնք առանձնացնում են մեզ մյուսներից։

  1. Ընկերությունը ճանաչում և հարգանք է ձեռք բերել շնորհիվ իր հարուստ փորձի (26 տարի շուկայում)։ Ունի մեծ փորձ բժշկական և ատամնաբուժական սարքավորումների, գործիքների և պարագաների, առևտրի ոլորտում՝ աշխարհահռչակ ընկերությունների հետ համագործակցելով: Մենք տիրապետում ենք հմտություններին և գիտենք տեղական շուկայի առանձնահատկություններն ու ընթացիկ թրենդները:

  1. Մեր ճկուն գնային քաղաքականությունը թույլ է տալիս մեզ հարմարվել մեր հաճախորդների կարիքներին և ֆինանսական հնարավորություններին:

  1. Բանկային լիզինգի և վարկավորման համակարգը հեշտացնում է սարքավորումների գնման վճարման պայմանները: «Մեդտեխսերվիս» ընկերության և մեր գործընկեր բժշկական հաստատությունների համար, Հայաստանի առաջատար բանկերը մշակել են հատուկ պայմաններ՝ վարկ կամ երկարաժամկետ լիզինգ ստանալու պարզեցման համար՝ արտոնյալ տոկոսադրույքներով։ Հայաստանում ավելի քան 15 առաջատար հաստատություններ արդեն օգտվել են նման ծառայություններից։

  1. Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկումը, ինչպես նաև ընթացիկ անվճար տեխնիկական խորհրդատվությունները առավել մատչելի են դարձնում բոլոր տեսակի բժշկական և ատամնաբուժական սարքավորումների շահագործումը։

  1. Մեդտեխսերվիսը աջակցում է ուսուցողական ծրագրերին և կազմակերպում է բժշկական վերապատրաստում` ուղղված բժշկական բիզնես նախագծերի կազմակերպման գործում հաջողության հասնելու համար:

  1. Հնարավորության դեպքում մենք բժշկական հաստատություններին առաջարկում ենք update-upgrade-exchange համակարգեր, ինչը իրենից ենթադրում է հին սարքավորումների փոխարինում նորերով:

  1. Ընկերությունն առաջարկում է ոչ միայն վաճառք, այլև ապրանքների կամ սարքավորումների արագ առաքում նշված վայր և որակյալ տեղադրում ,մեր հանրապետության տարածքում:

  1. Ընկերությունը մայրաքաղաքում ներկայացված է խանութների ցանցով, ինչը զգալիորեն հեշտացնում է հասանելիությունը։

  1. Մենք ունենք մեծ փորձ բժշկական կենտրոնների՝ բազմամասնագիտական տեխնիկաներով համալրելու հարցում։ Ներառյալ բոլոր ոլորտները՝ առանց բացառության՝ լաբորատորիայից մինչև վիրահատարան, ստերիլիզացման բաժանմունքից մինչև ակնաբուժական բաժանմունք:

  1. Մեդտեխսերվիսը նաև տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն տարածքների օպտիմալացման և բժշկական հաստատությունների համար գործող լիցենզավորման պահանջներին համապատասխան սարքավորումների ընտրության վերաբերյալ:


This will close in 0 seconds


This will close in 0 seconds