«Մեդտեխսերվիս» ընկերությունն ավելի քան երեսուն տարի ակտիվորեն աշխատում է հայկական բժշկական տեխնոլոգիաների շուկայում և իրավամբ արժանի է լինել վստահելի գործընկերոջ և խորհրդատուի բարձր համբավ ունեցող ընկերություն:
«Մեդտեխսերվիս» ընկերությունը հիմնադրվել է 1988 թվականին (հիմնադիրը և մինչ օրս գլխավոր տնօրենը` Ա. Գ․ Մանուկյանն է , ով խորհրդային տարիներին եղել է Հայկական ԽՍՀ տարածքում առողջապահական հաստատությունների բժշկական տեխնիկական սպասարկման ամբողջ պետական ծառայության (Հայմեդտեխնիկա) գլխավոր ինժեները) և ճիշտ ռազմավարական բիզնես քաղաքականության շնորհիվ, ընկերությունը արագորեն զբաղեցրեց առաջատար դիրքեր ոչ միայն բժշկական սարքավորումների, այլ նաև ատամնաբուժական գործիքների և պարագաների շուկայում: Հաշվի առնելով հայկական շուկայի առանձնահատկությունները՝ ընկերությունը համագործակցում է որակյալ ապրանքների մատակարարների հետ՝ ապահովելով գնի և որակի լավագույն համադրությունը։
Մենք ոչ միայն իրականացնում ենք բժշկական գործիքների և սարքավորումների մանրածախ և մեծածախ վաճառք, այլ նաև տրամադրում ենք ծառայությունների ամբողջական շրջանակ բժշկական օգնության իրավասու կազմակերպությունների համար, որը ներառում է բժշկական սարքավորումներով, գործիքներով և պարագաներով հագեցումը:
Համաշխարհային առաջատար ընկերություններից սարքավորումներ և պարագաներ մատակարարելիս, «Մեդտեխսերվիս» ընկերությունն առաջարկում է լիարժեք գործառնական խորհրդատվություն, բժշկական ուսուցում և հետագա թարմացման կամ արդիականացման ծառայություններ: Նոր , բարդ և երբեմն չափազանց զգայուն բժշկական սարքավորումների մատակարարումը չի կարող սահմանափակվել միայն առքուվաճառքով, այն ներառում է մանրամասն ինստրուկցիա և երաշխավորված սպասարկում, պրոֆիլակտիկա, բժիշկների հետ աշխատանք՝ ճիշտ և գրագետ շահագործման համար։ Նման սպասարկման շնորհիվ Մեդտեխսերվիս ընկերությունը, արժանացել է վստահության Հայաստանի գրեթե բոլոր բուժհաստատությունների կողմից։
This will close in 0 seconds
This will close in 0 seconds