Անզգայացման սարքերի մեծաքանակ մարզային մատակարարումները բարեհաջող ավարտվել են

Մեդտեխսերվիս Ընկերությունը ավարտեց մեծ քանակի անզգայացման սարքերի և խնամյալների մոնիտորների մատակարարումը մարզային 6 բժշկական կենտրոններով։ SuperStar S12A Pro անզգայացման գերժամանակակից սարքավորումները հագեցված են երկու վապորայզերներով, թվային սենսորային կառավարման վահանակով, ունեն բազմաթիվ ժամանակակից ահազանգման համակարգեր, ինվազիվ և ոչ ինվազիվ շնչառական մոդուլներով, որոնք տալիս են հնարավորություն անվտանգ կառավարել մեծահասակների և նորածինների անզգայացման գործընթացը։ Սարքերի մատակարարման մեկտեղ կատարվեց մանրակրկիտ ուսուցում, սարքավորումների կարգաբերում։ Ավանդորեն Մեդտեխսերվիս ընկերությունը նշված սարքերի համար տրամադրեք երկու տարվա երաշխիքային սպասարկում։ S12A Pro մոդելի անզգայացման ապարատը առանձնանում է թոքերի արհեստական շնչառության պրեմիում ռեժիմների, գազերի թվային վերահսկման և ներկառուցված կապնոգրաֆիայի համադրությամբ: S12A Pro մոդելի հիմնական ֆունկցիոնալ առանձնահատկություններն են .ԹԱՇ առաջադեմ ռեժիմներ (ներառյալ PRVC)․ ի տարբերություն բազային չինական սարքերի, այս մոդելն ունի ճնշմամբ կառավարվող և երաշխավորված ծավալով օդափոխության ռեժիմ (PRVC), ինչպես նաև PSV (ճնշման աջակցում), SIMV, PCV, VCV և «հառաչանքի» (SIGH) ռեժիմներ: Սա թույլ է տալիս անվտանգ անզգայացում իրականացնել ինչպես մեծահասակների, այնպես էլ մանկաբուժական պացիենտների համար:Համամասնական կլապան (Proportional Valve)․ ապահովում է գազերի գերճշգրիտ խառնում և ակնթարթային արձագանք պացիենտի շնչառությանը, ինչը զգալիորեն նվազեցնում է անեսթետիկի ծախսը և բարձրացնում օդափոխության արդյունավետությունը:Ներկառուցված էլեկտրոնային ֆլոումետր․ թարմ գազի հոսքի թվային հսկողությունն ու պատկերումը երաշխավորում են դոզավորման բարձր ճշգրտություն՝ համեմատած զուտ մեխանիկական ռոտամետրերի հետ: Էրգոնոմիկ համակցված ինտերֆեյս․ սարքավորված է 12,1 դյույմանոց գունավոր սենսորային LCD էկրանով, որը կրկնօրինակվում է ֆիզիկական կոճակներով՝ արտակարգ իրավիճակներում արագ կառավարման համար: Առկա է «ցերեկ/գիշեր» թեմաների փոփոխման ֆունկցիա: Գոլորշիացուցիչի (իսպարիտել) անվտանգություն․ անեսթետիկ գոլորշիացուցիչն ունի ջերմաստիճանի, հոսքի և ճնշման ավտոմատ կոմպենսացիա, ինչպես նաև ծովի մակարդակից բարձրության ավտոմատ կոմպենսացման ֆունկցիա և ինքնարգելափակում զրոյական դիրքում:Տաքացվող մետաղական շնչառական կոնտուր․ կանխում է կոնդենսատի առաջացումը համակարգի ներսում՝ պաշտպանելով սենսորները և ապահովելով հարմարավետ ջերմաստիճան պացիենտի համար: Առկա է Bypass ֆունկցիա՝ վիրահատության ժամանակ աբսորբենտը արագ փոխարինելու համար:Պացիենտի պաշտպանության համակարգեր.Մեխանիկական պաշտպանիչ սարք, որը երաշխավորում է O₂-ի կոնցենտրացիան խառնուրդում 25%-ից ոչ պակաս:Ազոտի ենթօքսիդի (N₂O) մատակարարման ավտոմատ անջատում՝ թթվածնի ճնշման անկման դեպքում:Ներկառուցված մարտկոց, որն ապահովում է առնվազն 2 ժամ ավտոնոմ աշխատանք հոսանքազրկման դեպքում: