ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ Ընկերությունը ESAOTE պաշտոնական ներկայացուցիչ ՀՀ-ում

Մեդտեխսերվիս Ընկերությունը ստորագրեց ճառագայթաբանության ոլորտում հայտնի խոշորագույն և առաջատար իտալական ESAOTE ընկերության հետ համագործակցության և սերվիսային դիստրբյուտորական պայմանագիր և արդեն իսկ պատվիրել է ստացիոնար և շարժական ուլտրաձայնային սարքավորումների խմբաքանակը Հայաստան, որոնց մի մասը մատակարարվելու են մարզային հիվանդանոցներ, մայրաքաղաքի մասնավոր կենտրոններ: ESAOTE ընկերության ՈՒՁՀ սարքերը աչքի են ընկնում բացառիկ և ժամանակակից լուծումներով, արհեստական բանականության հիրավի կիրառական օգնության նորարարական մոտեցումներով՝ բյուջետային արժեքով, որոնք դարձնում են սարքավորումների գնումը հասանելի բոլոր օգտատերերի համար։ Առավել հարմարավետ գնումների համար Մեդտեխսերվիս Ընկերությունը լիզինգային կազմակերպության շնորհիվ այս գնումը նույնպես դարձնում է առավել հասանելի և առաջարկում է նվազագույն կանխավճարով և պետության կողմից սուբսիդավորվող վարկային ծրագրով գնել և վճարել ամսեկան սկսած 160 000 դրամից։