Մեդտեխսերվիս ընկերությունը հուսալի և հավատարիմ գործընկեր է Առողջապահության նախարարության, բազմաթիվ պետական կազմակերպությունների, մայրաքաղաքի և մարզերի բժշկական պետական և քաղաքային կենտրոնների համար: Տենդերային գնումները կազմելու և մասնակցելու համար «Մեդտեխսերվիս» ընկերությունում աշխատում են փորձագետների մի ամբողջ բաժին, որոնք ազատ տիրապետում են մրցութային և աճուրդային գնումներին մասնակցելու կանոններին: Ընկերությունը կարող է նաև, ըստ պահանջի, քննարկել ինչպես մեկ սարքի, այնպես էլ մի քանի իրերի ձեռքբերման հնարավորությունը՝ ամեն հնարավոր բյուջեի սահմաններում, ցանկացած տեսակի բաժին համալրելու համար:
Տենդերային գնումների մասին նախնական տեղեկությունների համար դիմել նշված հեռախոսահամարներով։
Ընկերությունը հանդիսանում է նաև Հայաստանում գործող բազմաթիվ տեղական և միջազգային բարեգործական կազմակերպությունների սպասարկման և բժշկատեխնիկական գործընկեր։
This will close in 0 seconds
This will close in 0 seconds