Նկարագրություն
Նկարագրություն
- I, II դասերի կարիեսային խոռոչների վերականգնում;
- կաթնաատամների վերականգնում (խոռոչի բոլոր կարգերը);
- V կարգի խոռոչների լցնում (եթե էսթետիկ պահանջները առաջնահերթ չեն);
- ատամի ոչ կարիեսային ախտահարված կոշտ հյուսվածքների բուժում (սեպաձև արատներ, էմալի էրոզիա);
- կիրառվում է որպես մեկուսիչ տակդիր կոմպոզիտներից և ամալգամներից պատրաստված մշտական պլոմբոների համար:
Կազմը եվ հիմնական հատկությունները
«Ցեմիլայթ» լուսակարծրացող ապակեիոնոմեր ցեմենտը արտադրվում է փոշի-հեղուկ լրակազմի տեսքով, ունի բարձր քիմիական կապ, ինչպես պոլիմերային նյութերի, այնպես էլ ատամի հյուսվածքների նկատմամբ, ապահովում է հուսալի կպչունություն:
Փոշին նուրբ աղացած ալյումինոֆտորսիլիկատային ապակի է՝ ռադիոթափանցիկ լցոնիչով և հասանելի է տարբեր գունային երանգներով (A2, A3): Հեղուկը պոլիակրիլաթթվի և օլիգոմերների ջրային լուծույթի բաղադրություն է, որը պարունակում է լուսային պոլիմերացման բաղադրիչներ։
Ալյումինոֆտորոսիլիկատային ապակու փոխազդեցության քիմիական ռեակցիան պոլիակրիլաթթվի հետ հանգեցնում է ցեմենտի կառուցվածքի ձևավորմանը, որն ունակ է արտազատել ֆտորի իոններ, որն արդյունավետորեն կանխում է երկրորդական կարիեսի զարգացումը: Ֆոտոպոլիմերացման ռեակցիան նյութին տալիս է ամրություն:
«Ցեմիլայթ» նյութը խորհուրդ չի տրվում պուլպայի ուղղակի ծածկույթի համար: Խորը խոռոչները լցնելիս անհրաժեշտ է կիրառել կալցիումի հիդրօքսիդ պարունակող բուժիչ նյութ («Կալցեսիլ»), որը պետք է քսել դենտինի այն հատվածին, որը գտնվում է պուլպայի անմիջական հարևանությամբ: Դենտինի մնացած մակերեսը պետք է բաց թողնել՝ «Ցեմիլայթ» նյութի հետ քիմիական կապը ապահովելու համար:
Փաթեթավորում
- Փոշի 20գր․
- Հեղուկ 10մլ․
- Կոնդիցիոներ 15մլ
- Ծածկող լաք «Аксил-LC» 7մլ
Կարծիքներ
Առայժմ կարծիքներ չկան