Նկարագրություն
Թվային DMX-600 մամոգրաֆը (փորձագիտական տարբերակ), ամորֆ սիլիցիումի վրա հիմնված ներկառուցված CMOS դետեկտորի և 24×30 սմ տեսադաշտի առկայության շնորհիվ, օպտիմալ կերպով համատեղում է զանգվածային սքրինինգ կատարող սարքի գործառույթները, ապահովում կանանց մոտ կաթնագեղձերի խնդիրների ախտորոշման բարձր որակը՝ ստանդարտ և թեք պրոեկցիաներում՝ բիոպսիայի ունակությամբ:
DMX-600 թվային մամոգրաֆը թույլ է տալիս հայտնաբերել ամենափոքր միկրոկալցիֆիկացիաների առկայությունը անգամ մեկ լուսակայման դեպքում:
Ապահովում է պատկերներիի անզուգական որակ և հեշտ օգտագործում:
Սարքի առավելությունները.
• Հարթ վահանակի դետեկտոր՝ 24×30 սմ տեսադաշտով:
• Էքսպոզիցիայի միկրոպրոցեսորային ավտոմատ հսկողություն (AEC):
• Ստանդարտ ավտոմատ դիրքավորման համակարգ (ASP):
• MICOM սեղմման կառավարման համակարգ:
• Էքսպոզիցիայից հետո սեղմման ավտոմատ անջատում։
• Նկարման պարամետրի ընտրություն՝ կախված կրծքի խտությունից:
• Ռոդիումի (Rh) լրացուցիչ ֆիլտր:
• Պատկերի խոշորացման սարք x1.5 կամ x1.8:
• Խտության ընտրության 19 մակարդակ:
• Սենսորային կառավարման վահանակ հեղուկ բյուրեղյա էկրանով:
• Երկու հեղուկ բյուրեղյա էկրան՝ սարքի օգտագործման հարմարավետության համար:
Կարծիքներ
Առայժմ կարծիքներ չկան