Ալվանես սպունգ քլորհեքսիդինով և մետրոնիդազոլով

7 200 AMD

Հասանելի է հետպատվերով

Նկարագրություն

Նկարագրություն

Alvanes հեմոստատիկ հակասեպտիկ կոլագենային սպունգը  նախատեսված է վիրաբուժական ստոմատոլոգիայում և պարոդոնտոլոգիայում բորբոքային բարդությունների բուժման և կանխարգելման համար։ Օգտագործում են  մասնավորապես ատամների հեռացումից հետո, ալվեոլիտի եւ պարոդոնտալ աբսեսների բուժման ժամանակ։

Բնութագիր

Ալվանես սպունգը բաղկացած է լիոֆիլացված կոլագենից, որում ներմուծված են արյունը կանգնեցնող բաղադրիչներ, որոնք ազդում են արյան մակարդման առանձին փուլերի վրա, մասնավորապես, կապիլյար արյունահոսության դադարեցման վրա։  Ալվանես  հակամիկրոբային սպունգի արդյունավետությունը  պայմանավորված է դրա բաղադրիչների՝ քլորհեքսիդինի եւ մետրոնիդազոլի առկայությամբ:

Մետրոնիդազոլը հակապրոտոզային եւ հակաբակտերիալ ազդեցություն ունի անաերոբ պարզագույն օրգանիզմների եւ բակտերիաների նկատմամբ: Գործողության մեխանիզմը կայանում է մետրոնիդազոլի նիտրոխմբերի կենսաքիմիական վերականգնման եւ հետագա փոխազդեցության մեջ միկրոօրգանիզմների բջիջների ԴՆԹ-ի հետ, ինչը խանգարում է նուկլեինաթթուների սինթեզին եւ հանգեցնում է բակտերիաների մահվան:

Քլորեքսիդինը  ակտիվ է գրամդրական եւ գրամբացասական միկրոօրգանիզմների, խմորիչների եւ լիպոֆիլ վիրուսների լայն սպեկտրի նկատմամբ: Բակտերիոցիդ ազդեցությունը պայմանավորված է քլորհեքսիդինի ֆիզիոլոգիական դիսսոցիացիայի արդյունքում ձեւավորված կատիոնների կապով միջավայրում բակտերիալ բջիջային պանդեմաների եւ էքստրամիկրոբային համալիրների բացասական լիցքավորված ֆոսֆատային խմբերի հետ:

Ալվանես սպունգը չունի կենսաթունավոր ազդեցություն, խթանում է հյուսվածքի վերականգնումը բուժման փուլում: Չի պահանջում բժշկի միջամտություն այն հանելու համար, ներծծվում է  մի քանի օրվա ընթացքում:

Փաթեթավորում

Ապունգ 30հատ

Կարծիքներ

Առայժմ կարծիքներ չկան

Եղեք առաջինը, ով կանդրադառնա “Ալվանես սպունգ քլորհեքսիդինով և մետրոնիդազոլով”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով