Նպատակն ու հատկությունները
Նախատեսված է շարժական պրոթեզների հիմքերի մոդելավորման, կծման շաբլոնների պատրաստման, տպաձևման անհատական գդալների, գդալ-հիմքերի և դրանց մասերի ձևավորման համար։
Կազմվածք և հիմնական հատկություններ
Հիմքային մոմը թողարկվում է երկու տեսակով՝ փափուկ և պինդ։
Կիսաթափանցիկ մոմի թիթեղները չունեն ներքին լարվածություն։ Տաքացման դեպքում հեշտությամբ միանում են միմյանց՝ չկպչելով մատներին։
Մոմը հեշտությամբ ձևավորվում է տաքացման դեպքում և մշակվում սուր գործիքով սենյակային ջերմաստիճանում։
Թեթև տաքացման դեպքում թիթեղները ձեռք են բերում հարթ մակերես։
Պրոթեզ պատրաստելիս մոմը ամբողջությամբ հեռացվում է եռացրած ջրով՝ առանց մնացորդ թողնելու գիպսային ձևերում։ Այն չի թողնում հետքեր կերամիկական և պլաստմասե ատամների վրա և չի ներկում պրոթեզի պլաստմասը։
Մոմն ունի չնչին ջերմային գծային ընդարձակություն։
«Բելովաքս» բազային մոմը չի առաջացնում բերանի խոռոչի հյուսվածքների գրգռում։
Թողարկման ձևը
25 Թիթեղ՝ ընհանուր 500 գ։
Տեխնիկական տվյալներ
Չափեր՝
Երկարություն՝ 17.5 սմ
Լայնություն՝ 8.5 սմ
Բարձրություն՝ 5 սմ
Քաշ՝ 0.5 կգ
Նպատակը՝ շարժական պրոթեզների հիմքերի մոդելավորում, անհատական գդալների ձևավորում։