Ուլտրաձայնային սարք CHISON QBit 9

Ներկա պահի CHISON QBit 9ուլտրաձայնային սարքը առկա չէ, բայց այն կարելի է պատվիրել և ստանալ 30-40 աշխատանքային օրում։

Պատվիրելու համար կարող եք գրել order@medtechservice.am-ին կամ  заказать обратный звонок-ով պատվիրել հետզանգ։

 

Նկարագրություն

Chison QBit 9 ուլտրաձայնային սարքը փորձագիտական կարգի սարքավորում է, որը հաջողությամբ համատեղում է էրգոնոմիկ դիզայնը և ժամանակակից տեխնոլոգիաները: Սկաները բնութագրվում է պատկերի մշակման բարձր արագությամբ, հզոր կատարողականությամբ և բազմակողմանիությամբ: Այն կարող է օգտագործվել բժշկական ոլորտի լայն շրջանակներում՝ սրտաբանություն, անգիոլոգիա, ուռուցքաբանություն, վիրաբուժություն, օրթոպեդիա, ուրոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա, մանկաբուժություն:
Այն կոմպակտ է և կարելի է հեշտությամբ տեղափոխել: Նույնիսկ փոքր տարածքում է հարմար և հեշտ օգտագործել: Համակարգն ունի հուսալի և ճշգրիտ ախտորոշման փորձագիտական գործիքներ, ինչպիսիք են՝
• Intelligent Focus-ը, որը ավտոմատ կերպով կենտրոնանում է պահանջվող տարածքի վրա և հետազոտում ամբողջ խորությամբ։
• Intelligent Doppler-ը, որը կարգավորում է դոպլերի անկյունը, հսկիչ ծավալի չափը և դիրքը
• AIO-ը, որը բարելավում է վիզուալիզացիայի որակը ողջ հետազոտության ոլորտում (AIO)
• X-Contrast-ը, որը իրականացնում է ուսումնասիրված կառույցների սահմանների կոնտրաստային ընդգծումը։
• Q-Image-ը, որը իրականացնում է աղմուկի նվազեցումը և պատկերի դետալիզացումը։
Սարքն ունի 19 դյույմանոց գունավոր LCD մոնիտոր և լուսավորված ստեղնաշար: Տվյալների պահպանման և հետագա փոխանցման համար ներկառուցված են USB պորտեր, որոնց շնորհիվ հնարավոր է միացնել անհրաժեշտ կրիչներ։ Հնարավոր է նաև տվյալներ ուղարկել DICOM ցանցի միջոցով (ըստ ցանկության): Էլեկտրաէներգիայի անջատման դեպքում սարքավորումը կշարունակի աշխատել վերալիցքավորվող մարտկոցի շնորհիվ, որը երաշխավորում է անխափան աշխատանք մինչև 1,5 ժամ:

 

Կարծիքներ

Առայժմ կարծիքներ չկան

Եղեք առաջինը, ով կանդրադառնա “Ուլտրաձայնային սարք CHISON QBit 9”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով