Նկարագրություն
Նկարագրություն:
MET ТВ-120 բուժակառքը նախատեսված է հիվանդների անվտանգ և հարմարավետ փոխադրման համար։ Այն հագեցած է հիդրավլիկ մեխանիզմով՝ բարձրության մեխանիկական կարգավորման համար և գլխի հատվածի գազային բարձրացմամբ՝ հարմար դիրքի ապահովման նպատակով։
Բուժակառքը առանձնանում է բարձր որակով, սահուն և անաղմուկ շարժմամբ, ինչպես նաև մեծ մանևրային հմտություններով՝ շնորհիվ կենտրոնական հինգերորդ անիվի, որը հնարավոր է իջեցնել ոտնակով։
Հատկանիշներ․
- Կառուցվածք՝ պողպատե շրջանակ՝ պոլիմերային պաշտպանիչ ծածկույթով
- Պառկելատեղ՝ ռենտգենյան ճառագայթներ անցկացնող պլաստիկից պատրաստված, որի ամբողջ մակերեսը ծակոտկեն է՝ օդի շրջանառությունն ապահովելու համար։
- Կողային Պաշտպանիչներ՝ պատրաստված բարձր ամրության ABS պլաստիկից՝ հուսալի ֆիքսման համար
- Կաթիլային համակարգի հենասյուն՝ ծալովի՝ նախատեսված երկու ֆլակոն կախելու համար
- Ներքնակ․ 8 սմ հաստությամբ պոլիուրեթանային փրփուր՝ հանվող ջրակայուն պատյանով (կայծակով փական)
- Ֆիքսող Գոտիներ․ կրծքավանդակի և կոնքերի հատվածում՝ ֆաստեքս փականներով
- Անիվներ․ երկշարք ինքնաուղղվող անիվներ՝ անաղմուկ պաշտպանիչ ծածկով
- Անկախ Արգելակներ․ առկա են բոլոր անիվների վրա՝ ամուր ֆիքսման համար
- Հինգերորդ Անիվ․ կենտրոնական հատվածում՝ մանևրելու հարմարավետության համար
- Ստորին Դարակ․ նախատեսված հիվանդի իրերի և բժշկական գործիքների համար
Տեխնիկական Բնութագրեր:
- Չափեր (սմ)․ 197 х 62
- Առավելագույն բեռնվածություն (կգ)․ 189
- Հինգերորդ անիվ․ Առկա է
- Ինֆուզիոն ստոյկա․ Առկա է
- Ռենտգեն թափանցող պառկելատեղ․ Առկա է
- Կարգավորման տեսակը․ Հիդրավլիկ
- Տրենդելենբուրգ/Հակատրենդելենբուրգ Կարգավորում․ Առկա է
- Կենտրոնական Արգելակ․ Առկա է
Կարծիքներ
Առայժմ կարծիքներ չկան